1 Փետրվարի, 2024
Իմփաքթ Հաբ Երևանի «ԱԿԲԱ ֆեդերացիա ֆելոուշիփ ինկուբացիոն ծրագիր»-ն ուրախությամբ հայտարարում է նոր շրջափուլի մեկնարկը
ԱԿԲԱ Ֆեդերացիայի և Իմփաքթ Հաբ Երևանի համատեղ Ֆելոուշիփը մեկ տարի տևողությամբ ձեռնարկատիրական ինկուբացիոն ծրագիր է, որն աջակցում է սկսնակ ձեռներեցներին, ովքեր իրենց նորարարական մոտեցումներով փորձում են լուծել գյուղատնտեսական ոլորտի խնդիրներ։
Ֆելոուշիփը նպատակ ունի ոգեշնչել, միմյանց հետ ծանոթացնել և հնարավորություն տալ սկսնակ ձեռներեցներին զարգացնել ու իրականացնել դրական սոցիալական ազդեցություն ունեցող նոր գաղափարներ և այդ ամենն անել աջակցող միջավայրում, որը ներառում է Հայաստանի ավելի քան 350 լավագույն և ամենավառ ձեռներեցների, մենթորների ու անհատների՝ ներկայացված 150-ից ավելի կազմակերպություններից, ձեռնարկություններից և նախաձեռնություններից։